Ապրիլի 1-ից վերագործարկվել են մայրաքաղաքում առկա շուրջ 2135 ցայտաղբյուրները, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեռևս 2012թ.-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշակված համալիր ծրագրի շրջանակում մայրաքաղաքում մեկնարկել է ցայտաղբյուրների բարեկարգման և վերագործարկման ծրագիրը: Երևանի հավերժության ինքնատիպ այդ խորհրդանիշները բարեկարգելու և շահագործելու նպատակով հաշվառվել են կենտրոնական, երկրորդական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրները, ինչն էլ հնարավորություն է տվել համալիր բարեկարգման ծրագրի արդյունքում պատշաճ տեսքի բերել տարիներ շարունակ անուշադրության մատնված, ինչպես նաև իրենց նպատակային նշանակությունը կորցրած այդ կառույցները:
Ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվել և վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները: