Գլխավոր Մամուլի տեսություն 

Աջ ու ձախ մատ թափ տվող Գևորգ Կոստանյանի ռիսկը չհերիքեց Արմավիրի մարզպետի դեմ քրգործ հարուցել. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի գլխավոր դատախազ, աջ ու ձախ մատ թափ տվող Գևորգ Կոստանյանի ռիսկը չհերիքեց Արմավիրի մարզպետի դեմ քրեական գործ հարուցելու համար:

Մեզ տեղեկություններ են հասել, որ դատախազություն մուտք եղած մարզպետի դեմ գրությունների հիման վրա ոչ թե հարուցվել է, այլ մերժվել է քրեական գործի հարուցումը, ըստ երեւույթին՝ հայոց արդարադատության սիմվոլ, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարող, օրենքի առաջ բոլորին հավասարեցնող, «ցանկացած Սուրիկ Խաչատրյանի» դատող Կոստանյանը չկարողացավ գեներալ մարզպետին կանչել պատասխանատվության, կամ գուցե թույլ չտվեցին:

Բոլորիս է հայտնի, որ պաշտոնյաների դեմ գործեր հարուցելու և քրեական հետապնդում սկսելու համար «դաբրո» է պետք Բաղրամյան 26-ի բարձունքից: Այս դեպքում եւս պետք էր քաղաքական որոշումը, որը, ըստ էության, չեղավ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզպետի դեմ պաշտոնական դիրքի չարաշահումների վերաբերյալ երկու գրություն է մուտք եղել դատախազություն:

Տևական ժամանակ քննարկվում էր, թե ինչպես վարվել այդ գրությունների հետ, նյութերն ուղարկե՞լ ՀՔԾ, որտեղ, ի դեպ, վարչության պետ է աշխատում մարզպետի եղբորորդին, թե՞ 66-ամյակը բոլորած մարզպետին ուղարկել թոշակի»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից