Հայաստան Մամուլի տեսություն Քաղաքականություն 

Ռուսները դեմ են Խաչատուրովին պաշտոնից ազատելուն. «Ժողովուրդ»

analitik.am

Մի քանի օր առաջ կայծակնային արագությամբ լուրեր տարածվեցին, թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն առաջիկայում Հայաստանում նոր պաշտոն կստանա: Տեղեկությունն, իհարկե, որևէ կերպ ոչ հաստատվեց, ոչ հերքվեց, բայց պարզվում է՝ ոչ էլ լուծում է ստանում: Պատճառն այն է, որ ի սկզբանե մտադրություն է եղել Մ. Հակոբյանին Արցախից բերել և ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակել՝ այդ պաշտոնից ազատելով գեներալ Յուրի Խաչատուրովին: Այս մասին գրել «Ժողովուրդ» օրաթերթը:

Սակայն թերթին տեղեկություններ են հասել, որ Խաչատուրովի ռուս գործընկերները կտրուկ դեմ են արտահայտվել նրա պաշտոնանկության գաղափարին, ինչի պատճառով հարցը առկախվել է:

 

Նույն շարքից