Մամուլի տեսություն Քաղաքականություն Ֆեյսբուք 

Բուռնաշը այնքան է վիրավորված իր կուսակիցներից, որ նույնիսկ չի էլ թաքցնում. «Ժողովուրդ»

analitik.am

«ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, վիրավորված է իր կուսակիցներից և այնքան, որ նույնիսկ չի էլ թաքցնում: Աղաբաբյանը Աժ է գալիս միայնակ, մի քանի վայրկյան նստում դահլիճում, գրանցվում ու արագ հեռանում: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե արդյոք ինքը նեղացած է հարազատ կուսակցությունից, Աղաբաբյանը պատասխանեց. «Այնքանով կա, որ ոնց որ թե կուսակցությունն ինձ արդեն չի վստահում, բոլոր առումներով: Ես ամեն ինչին էլ մասնակցում եմ, բայց խնդիրն այն է, որ անվստահության մթնոլորտը գնալով խորանում է, իսկ դա հաճելի բան չի»:

Մեր այն դիտարկմանը, թե ինչպես է դրսևորվում այդ անվստահությունը, ՀՀԿ-ականն ասաց. «Ես չեմ ուզում այդքան բացվեմ, դատական պրոցեսից հետո, երբ ամեն ինչ ապացուցեմ...»: Մի խոսքով Աղաբաբյանը վիրավորված է, բայց կխոսի դատական պրոցեսից հետո: Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառին տուգանել է 60 մլն դրամով որը հետագայում ակտը դատարանում բողոքարկել է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից