Մեքսիկայի Յուրեկուարո քաղաքի քաղաքապետի ընտրություններում հաղթել է մահացած թեկնածուն։ Այս մասին հայտնում է Univision հեռուստաալիքը։
Մահացած քաղաքապետի թեկնածուի՝ Էնրիկե Էռնանդեսի օգտին քվեարկել է քաղաքի բնակիչների մոտ 37 տոկոսը։ Նշվում է, որ նա զգալիորեն առաջ է մյուս մրցակիցներից։ Ընտրությունների օրը նրա անունը ցուցակներից հանված չի եղել։
Մահացած թեկնածուն սպանվել էր մայիսի կեսերին։ Նախընտրական հանրահավաքի ժամանակ անհայտ զինված անձինք ինքնաձիգից կրակ էին բացել թեկնածուի վրա։ Տուժել էր ևս 3 մարդ։