Հասարակություն 

Յուրաքանչյուր հինգշաբթի Երևանի քաղաքապետարանն իրականացնում է բնակիչների ընդունելություն

Հարգելի համաքաղաքացիներ, 

 

Երևան քաղաքի 12 վարչական շրջանների աշխատակազմերում յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը 14։00-ից մինչև 17։00-ն իրականացվում է բնակիչների ընդունելություն։
Ընդունելություներն անցկացնում են անձամբ վարչական շրջանների ղեկավարները։
Բոլոր քաղաքացիներն իրենց հուզող հարցերով յուրաքանչյուր հինգշաբթի կարող են դիմել իրենց վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, մասնակցել ընդունելությանն ու ստանալ բարձրացված հարցերին սպառիչ պատասխաններ ու հնարավոր լուծումներ։

Նույն շարքից