ՖԻՖԱ–ի ղեկավարի արտահերթ ընտրությունները կարող են կայանալ 2015թ.–ի դեկտեմբերի 16–ին Ցյուրիխում` կազմակերպության կոնգրեսում, հաղորդում է Ռ–Սպորտը` մեջբերելով BBC–ն։
Պատմության մեջ առաջին անգամ ՖԻՖԱ–ի ղեկավարի ընտրություններն ընթացել են հսկայական կոռուպցիոն սկանդալի ֆոնին։
Ավելի վաղ ՖԻՖԱ—ի ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել են անվանի ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Դավիդ Ժինոլան, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ–Հուսեյնը, ՖԻՖԱ—ի նախկին փոխնախագահ, Կորեայի ֆուտբոլային ասոցիացիայի նախկին ղեկավար, հարավկորեացի Չոն Մոնջունը, ինչպես նաև Մոսկվայի ԲԿՄԱ–ի նախկին գլխավոր մարզիչ բրազիլացի Զիկոն։
Ընտրությունների անցկացման ամսաթվի մասին վերջնական որոշումը կընդունվի մինչև 2015թ.–ի հուլիս, հաղորդում է BBC–ն։