Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ անակնկալ է մատուցվել մայրաքաղաքի 5 վարչական շրջանների փոքրիկ բնակիչներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Երևան Սիթի տուր»-ի ավտոբուսով մայրաքաղաքի շրջիկ կրկեսն այցելել է երեխաներին և կրկեսային համարներ են ցուցադրել: Ծաղրածուներն ու ակրոբատները, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի սաներն ու կրկեսի այլ արտիստներն իրենց բարդ հնարքներով և գեղեցիկ կատարումներ են ներկայացրել փոքրիկների համար։
.jpg)
.jpg)
