ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբամայի նախկին խոսնակ Ռոբերտ Գիբսը նշանակվել է McDonald’s-ի հաղորդակցությունների գծով տնօրենլ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` ներկայացնելով կորպորացիայի հրապարակած հաղորդագրությունը։
Գիբսը McDonald’s է եկել 2013թ.–ին իր հիմնադրած The Incite Agency խորհրդատվական ընկերությունից։ Գիբսն աշխատել է ապագա նախագահ Օբամայի հետ 2004թ.–ից, երբ Օբաման սենատոր էր ընտրվել Իլինոյիս նահանգից։
Նա նաև զբաղեցրել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնը Օբամայի պաշտոնավորման առաջին ժամկետի ընթացքում (2009–2011 թթ.)։ Նա նաև մի շարք պաշտոններ է զբաղեցրել Սպիտակ տանը։