Հայաստան Քաղաքական գլխավոր 

Կառավարությունը ԱԺ առաջարկել հունիսի 15 գումարել արտահերթ նիստ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Ազգային ժողովին` առաջարկել հունիսի 15 գումարել արտահերթ նիստ: Ինչպես տեղեկացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, նիստի օրակարգում ընդգրկված են բազմաթիվ հարցեր։

Դրանց թվում են, մասնավորապես՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծեր և այլն։

 

Նույն շարքից