Տնտեսություն գլխավոր 

15 մլն դրամ՝ Ջերմուկում մոծակների և խայթող միջատների դեմ պայքարի համար

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, որի համաձայն՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ առողջարանային քաղաքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի համար կտրամադրվի 15 մլն դրամ: Գումարը կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:

Նշենք, որ անցյալ տարի կրկին նույն նպատակով Կառավարությունն իր պահուստային ֆոնդերից գյուղատնտեսության նախարարությանը տրամադրել էր 4 մլն 576.3 հազ. դրամ:

«Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում տուրիզմն ունի գերակա առաջնահերթություն: Տուրիզմի զարգացմանը նպաստող անվիճելի գործոններից են` մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակյալ սննդի ապահովումը, վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությունը և այլն: Տուրիզմի գոտիներում կարևորվում է նաև հիվանդությունների բռնկման և տարածման կանխարգելումը, ինչին նպաստում է նաև միջավայրում միջատների, այդ թվում մոծակների դեմ պայքարի կազմակերպումը: Նախագծի իրականացումը նպատակ ունի Ջերմուկ քաղաքում մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակյալ սննդի ապահովումը, միջատների միջոցով տարածվող կենդանիների և մարդկանց համար ընդհնաուր վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությունը, հիվանդությունների բռնկման և տարածման կանխարգելումը, միջատների, այդ թվում մոծակների դեմ պայքարի կազմակերպումը»,- նշված է կառավարության հիմնավորման մեջ:

Նույն շարքից