Սպորտ գլխավոր 

Հայաստանի դրոշակակիր Հրաչյա Ռոստոմյանն այսօր կմեկնի Բաքու

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, Բաքվի եվրոպական խաղերին հայաստանյան պատվիրակության ղեկավար, խաղերի բացման արարողության` Հայաստանի դրոշակակիր Հրաչյա Ռոստոմյանն այսօր կմեկնի Բաքու:

Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ կայքը:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաքվում կմեկնարկի Եվրոպայի մարզական առաջին խաղերը: Այդ միջոցառումը կազմակերպել է Պատրիկ Հիկեի գլխավորած Եվրոպայի օլիմպիական կոմիտեն, որը միավորում է աշխարհամասի 50 ազգային օլիմպիական կոմիտե:

Եվրոպական խաղերի անցկացման մասին որոշումը տեղի է ունեցել 2012 թ. դեկտեմբերի ութին ` Հռոմում: Միակ թեկնածու քաղաքը եղել է Բաքուն: 48 ԱՕԿ-ների պատվիրակներից 38-ը քվեարկել է կողմ, 2-ը ձեռնպահ և 8-ը` դեմ:

Խաղերի ծրագրում ընդգրկված է 23 մարզաձևի 30 մրցաձև: Մրցումները կանցկացվեն 12 մարզակառույցներում և կավարտվեն հունիսի 28-ին: Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Առաջինը մրցավայր կմեկնի /հունիսի 10-ին / մեր պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար, խաղերի բացման արարողության՝ Հայաստանի դրոշակակիր Հրաչյա Ռոստոմյանը։

Ընդհանրապես մեր երկրի ներկայացուցիչները, հաշվի առնելով մրցումների ժամանակացույցը, առանձին խմբերով կմեկնեն խաղեր:

Ներկայացնենք մեր մարզիկներին, մարզիչներին և մերոնց մասնակցությամբ մրցումների ժամանակացույցը:

Թաեքվոնդո
Արման Երեմյան / 80 կգ /
Մրցելույթը՝ հունիսի 18-ին
Մարզիչ` Վարդան Վարդանյան

Հրաձգություն
Հրաչիկ Բաբայան / հրացան /, Նորայր Առաքելյան /ատրճանակ/
Մրցելույթները ` հունիսի 16-ին,17-ին,20-ին և 21-ին
Գլխավոր մարզիչ` Սեյրան Նիկողոսյան

Սամբո
Տիգրան Կիրակոսյան / 57կգ /
Աշոտ Դանիելյան / 90կգ /
Սոսե Բալասանյան /52կգ /
Մրցելույթները` հունիսի 22-ին
Գլխավոր մարզիչ՝ Լևոն Հայրապետյան,
Մարզիչներ՝ Էռնեստ Միրզոյան, Հովիկ Խոջոյան,Վիկտորիա Լավրենովա

Ձյուդո
Հովհաննես Դավթյան/60կգ/
Դավիթ Նիկողոսյան/73կգ/
Ժաննա Ստանկևիչ/52կգ/
Մրցելույթները` հունիսի 25-ին և 26-ին
Գլխավոր մարզիչ` Տիգրան Բաբայան,
Մարզիչ՝ Դավիթ Խիթարյան

Բռնցքամարտ
Արտյոմ Ալեքսանյան/49կգ/
Նարեկ Աբգարյան /52կգ/
Արամ Ավագյան/56կգ/
Սամվել Բարսեղյան/60կգ/
Հովհաննես Բաչկով/64կգ/
Նիկոլ Հարությունով /81կգ/
Առաջին մրցելույթները` հունիսի 16-ին,17-ին,18-ին,19-ին
Եզրափակիչները` հունիսի 25-ին և 27-ին
Գլխավոր մարզիչ` Կարեն Աղամալյան, մարզիչներ` Արման Հարությունյան, Վյաչեսլավ Հարությունով:

Ազատ ըմբշամարտ
Գարիկ Բարսեղյան/57կգ/
Դավիթ Սաֆարյան/65կգ/
Մուսա Մուրթազալիև/86կգ/
Լևան Բերիանիձե/125կգ/
Գրիգոր Գրիգորյան/74կգ/
Վոլոդյա Ֆրանգուլյան/61կգ/
Մրցելույթները` հունիսի 17-ին և 18-ին
Գլխավոր մարզիչ` Արայիկ Բաղդատյան, մարզիչներ` Հովսեփ Հովսեփյան, Աբդուլլա Մոհամեդով, Արթուր Պետրոսյան:

Հունահռոմեական ըմբշամարտ
Ռոման Ամոյան /59կգ/
Կարապետ Չալյան/75կգ/
Մաքսիմ Մանուկյան/85կգ/
Միհրան Հարությունյան /66կգ/
Մրցելույթները` հունիսի 13-ին և 14-ին
Գլխավոր մարզիչ՝ Սամվել Գևորգյան,մարզիչներ՝ Էդվարդ Սահակյան, Արթուր Պետրոսյան

Նույն շարքից