Սպորտ Հայաստան 

Բելգիացի մրցավարների խումբը կսպասարկի Հայաստան–Պորտուգալիա խաղը

Բելգիացի մրցավարների խումբը Սերժ Գյումյեննիի գլխավորությամբ կսպասարկի ԵՎՐՈ–2016–ի ընտրական փուլի շրջանակում Հայաստան–Պորտուգալիա խաղը, որը  տեղի կունենա հունիսի 13–ին Երևանում։

Նրա օգնականները կլինեն Ֆրանկ Բլեյենը և Ջիմմի Կրեմերսը, չորրորդ պաշտոնյան է Տիբո Նիյսենը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Ալեքսանդր Բուկոն և Բարտ Վերտենտենը:

Ընտրական փուլում Հայաստանի հավաքականը մեկ միավորով կիսում է վերջին տեղը սերբերի հետ։ Սակայն հայ ֆուտբոլիստներն անցկացրել են չորս խաղ` մեկ խաղով ավել, քան սերբերը։

Չորս հանդիպումներից հետո 9 միավորով խմբի առաջատար են պորտուգալացիները, յոթական միավոր ունեն Ալբանիայի (3 խաղ) և Դանիայի (4 խաղ) հավաքականները։

Նույն շարքից