Հայաստան Քաղաքական 

Կառավարությունը ՀՔԾ քննիչին անհատույց բնակարան կտրամադրի

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Ծաղկաձոր քաղաքի Խաչիկ Մուրադյան փողոցի 11 շենքի  67.63 քառ.մետր մակերեսով և 16 177.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով N 41 բնակարանը Հատուկ քննչական ծառայության քննիչ  Նիկոլայ Բարսեղյանին կտրամադրվի սեփականության իրավունքով` անհատույց։

Բնակարանը  ՀՔԾ տնօրինության տակ է, և հենց ծառայության պետ  Վահրամ Շահինյանն է գրությամբ միջնորդել բնակարանը  Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության  վարչության ՀԿԳ քննիչ Նիկոլայ Գագիկի Բարսեղյանին նվիրաբերելու համար, վերջինիս բնութագրելով որպես  «բարեխիղճ, անաչառ ու արդյունավետ նախաքննություն իրականացնող լավագույն քննիչներից մեկը»:

Կառավարության նիստին  առաջարկվեց  մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի անհատույց փոխանցման մասին պայմանագրի կնքումը` դրանում  նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Նիկոլայ Գագիկի Բարսեղյանի միջոցների հաշվին:

Նույն շարքից