Հասարակություն 

Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա բարեգործական ցուցահանդես-վաճառք

analitik.am

Ապրիլի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 19:00 Երևանի քաղաքապետարանի նախասրահում (հասցեն՝ Արգիշտի փ. 1) տեղի կունենա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Բարի գալուստ Հայաստան» Դիվանագիտական ասոցիացիայի կողմից կազմակերպված բարեգործական ցուցահանդես-վաճառք՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:

Ցուցահանդես-վաճառքից գոյացած հիմնական հասույթը կնվիրաբերվի Երևանի Ներքին Չարբախի թիվ 130 և Նոր Արեշի թիվ 71 մանկապարտեզների վերանորոգմանը, իսկ հասույթի մի մասը՝ կտրամադրվի կարիքավոր սիրիահայերին:

Ցուցահանդես վաճառքին իրենց տաղավարներով մասնակցելու են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններ, ինչպես նաև մի շարք հայ արտադրողներ և գեղարվեստի վարպետներ:

Միջոցառման պաշտոնական բացումը տեղի կունենա ժամը 11:30-ին, իսկ ժամը 18:00-ին խաղարկության արդյունքում կհանձնվեն մի շարք մրցանակներ:

Նույն շարքից