Տնտեսություն գլխավոր 

Սևանի իշխանի պաշարների վերականգնման համար կհատկացվի 1 մլրդ դրամ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 1 մլրդ դրամ։

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսվում է Սևանա լճի ավազանում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան և ձկան վերամշակման գործարան:

Մանրաձկան տնտեսությունում կիրականացվի կենսական ցիկլերի ամբողջական ապահովումը՝ մայրական վտառի կազմավորումը, շարունակական ապահովումը, զարգացումը, սելեկցիան, ձկնկիթի ստացումը, բեղմնավորումը և ինկուբացիան, թրթուրի և մանրաձկան աճեցումը, կենսունակ մանրաձկան տեղափոխումը Սևանա լիճ:

Կենսացիկլի ամբողջական համակարգի ստեղծումը հնարավորություն կտա վերահսկել արտադրության բոլոր փուլերը՝ դրանով երաշխավորելով իշխանի էկոլոգիապես կայուն արտադրություն: Ակնկալվող արդյունքներն են Սևանի իշխանի պաշարների վերականգնումը և ձկնաբուծության զարգացումը:

Նույն շարքից