ՌԴ նախագահի աշխատակազմում վստահ են, որ միասնական արժույթի ներմուծումը ԵՏՄ անդամ երկրների համար անպայման իրականություն կդառնա: Նման կարծիք է հայտնել նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:
«Մենք հիմա դրան պատրաստ չենք, բայց, ինձ թվում է, դա կլիներ շատ կարևոր փուլ վաղ թե ուշ` հուսով եմ, մի օր, գուցե ոչ իմ կյանքի օրոք, մենք կունենանք միասնական արժույթ»,-ասել է նա:
Նա նշել է, որ ԵՏՄ անդամ երկրները` ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսն ու Հայաստանը դեռ «միայն ճանապարհի սկզբում են»` հավելելով, որ Եվրամիությունը զարգանում է արդեն 50 տարուց ավելի, հայտնում է Rusdialog.ru-ն: