Քաղաքական Միջազգային 

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է BBC-ի շենքի մոտ իրեն հրկիզել սպառնացող տղամարդուն

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է Բի–բի–սիի շենքի մոտ իրեն հրկիզել սպառնացող տղամարդուն: Այս մասին հաղորդում է Սքոթլանդ Յարդը։

Տեղական ժամանակով առավոտյան 9–ին անծանոթ տղամարդն իր վրա բենզին է լցրել և սպառնացել հրկիզել իրեն, նրա պահանջներն առայժմ հայտնի չեն։ «Դեպքի վայր մեկնած ոստիկանությունը ձերբակալել է նրան` շղթայելով տարածքը»,– ասվում է Սքոթլանդ Յարդի հաղորդման մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նույն շարքից