Հասարակություն 

Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը մեկնարկել է

Երևանի քաղաքապետարանի կողմից ապրիլի 12-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը մեկնարկել է փոքրիկ երևանցիների կողմից մատուցված հաճելի անակնկալով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

 

Նոր նորքեցի մանուկները, օրվա խորհրդին համահունչ, կազմակերպել էին ֆլեշմոբ, որով իրենց կոչն են ուղղել բոլոր երևանցիներին՝ մասնակցելու համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին:

Նույն շարքից