Նիդեռլանդները հրաժարվել է 2019 թ.–ի Եվրոպական խաղերը հյուրընկալող երկրի կարգավիճակից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով insidethegames.biz–ին։
Մայիսին կայացած Եվրոպական օլիմպիական կոմիտեների գլխավոր վեհաժողովի ժամանակ որոշում էր ընդունվել, որ Եվրոպական երկրորդ խաղերը կանցկացվեն Նիդեռլանդներում։
Եվրոպական առաջին խաղերի բացման արարողությունը տեղի կունենա ուրբաթ Բաքվում, մրցումները կտևեն մինչև հունիսի 28–ը։