Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունները ժամանկավորապես կփոխանցվի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայքալին:
Այս մասին հայտնում է Hurriet պարբերականը` նշելով, որ Դենիզ Բայքալը Թուրքիայի նորընտիր խորհրդարանի ամենատարեց անդամն է:
Բալքալն ընտրվելու է խորհրդարանի խոսնակ, և, համաձայն Թուրքիայի օրենսդրության, նախագահի բացակայության ընթացքում խորհրդարանի ղեկավարը ստանձնում է նախագահի պարտականությունները:
Էրդողանը մեկնելու է Բաքու՝ մասնակցելու Եվրոպական խաղերի բացման արարողությանը: