Քաղաքական Միջազգային գլխավոր 

Ռուսաստանը «որևէ հարաբերություն չունի» «G7»-ի հետ․Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը «որևէ հարաբերություն չունի» «Մեծ յոթնյակի» հետ։ Նա կազմակերպությունը համեմատել է «հետաքրքրությունների ակումբի» հետ։

«Ինչ վերաբերում է «յոթնյակի» հետ մեր հարաբերություններին, ապա մենք ոչ մի չունենք հարաբերություն։ Ի՞նչ հարաբերություններ կարող ենք ունենալ», – ասել է Պուտինը` Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ հանդիպումից հետո պատասխանելով G7–ի հետ ՌԴ–ի փոխհարաբերությունների հեռանկարների մասին հարցին։

Պուտինը նշել է, որ երբ ՌԴ–ն եղել է  G7–ի անդամ, երկիրն ակտիվորեն մասնակցել է կազմակերպության աշխատանքներին, մասնակցել է քննարկումներին, ամփոփիչ փաստաթղթերի պատրաստման գործընթացին։

Նույն շարքից