Ինչ ծրագրեր ունի կառավարությունը հաշմանդամ քաղաքացիների կյանքը թեթևացնելու ուղղությամբ. «Օրինաց երկիր» կուսակցությունից Իշխան Խաչատրյանն այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հարց ուղղեց հաշմանդամների սոցիալական խնդիրների վերաբերյալ:
Ավելի կոնկրետ, որ 2014թ. վերջի դրությամբ Հայաստանում հաշվառված եղել 198 հազար անձ, որից 94 000-ը կանայք են 8200-ը՝ երեխաներ: Խնդիր է դրվում այսքան մարդու համար ստեղծել կյանքի համար մատչելի պայմաններ:
Հարցին պատասխանած աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանն ի պատասխան ասաց, որ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են, ինչպես և այլ խոցելի խմբերի:
Կարևորելով հարցադրումը՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանը, Արտեմ Ասատրյանը նշեց, որ կառավարությունն առաջին հերթին աշխատում է հաշմանդամների համար վերականգնողական անհատական ծրագրերի վրա:
Վիճակագրությունը թույլ է տալիս փաստել, որ վերականգնողական միջոցառումների արդյունքում հաշմանդամների շուրջ երեք տոկոսը վերափորձաքննության արդյունքում կրկին հաշմանդամ չի ճանաչվում: