Հայաստան Քաղաքական 

Աղանդների դեմ չպետք է պայքարել մեկանգամյա հայտարարությունով, երբեմն սեփական PR-ն անելով․ ՀԿ-ի նախագահ

Աղանդների դեմ չպետք է պայքարել մեկանգամյա հայտարարությունով, երբեմն սեփական PR-ն անելով: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այսպիսի հայտարարություն արեց «Դիալոգ» ՀԿ-ի նախագահ Ալմաստ Մուրադյանը։

Նա նշեց, թե շատ հաճախ աղանդների դեմ պայքարելու հարցում ամեն բան գցում են եկեղեցու վրա, մինչդեռ եկեղեցին ունի իր առաքելությունը, հասարակությունը՝ իր:

«Աղանդը կենդանի օրգանիզմում քաղցկեղի բջիջի նման մի բան է: Եվ քանի որ աղանդը դիտում են որպես սոցիալական դրսևորում, մի քանի ՀԿ-ներով միավորվել ենք՝ պայքարելու աղանդների դեմ: Մարդկանց համապատասխան գիտելիքներ տալով պետք է նրանց զերծ պահել աղանդից»,- ասաց Ալմաստ Մուրադյանը՝ նշելով, թե հասարակության մեջ երբեմն ատելություն է նկատվում աղանդավորների դեմ:

«Մեր պայքարը ոչ թե աղանդավորների դեմ է, այլ՝ աղանդների: Աղանդների դեմ պայքարի հարցում մեզ աջակցելու են նաև եկեղեցականներ»,-ասաց բանախոսը և նշեց, թե շատ աղանդներ մարդկանց շփոթության մեջ են գցում՝  ներկայացնելով, թե իրենք եկեղեցի են:

«Մենք» ազգային-հայրենասիրական երիտասարդական շարժման նախագահ Ռաֆֆի Գյոզալյանը, ով նույնպես ներկա էր ասուլիսին, ասաց, թե նպատակ ունեն համախմբում ստեղծել այդ պայքարի շուրջ, և այդ նպատակով սեմինարներ-քննարկումներ են կազմակերպում, որին կարող են բոլորը գնալ և մասնակցել:

Նույն շարքից