Մեծարգո պարոն Մարգարյան
Ընդունեք իմ և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ողջ կոլեկտիվի ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բեղմնավոր աշխատանք և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ՝ ի շահ ամենայն հայոց ոստան Երևանի զարգացման ու բարգավաճման:
Թող իրականան Հայրենիքի հզորացման ու ամրապնդման մասին այն բոլոր երազանքները, որ հավատամքի պես ժառանգել եք Ձեր հայրենապաշտ ընտանիքում:
Խաղաղություն ու բարեկեցություն եմ ցանկանում Ձեզ և Ձեր հարազատներին:
Խորին հարգանքով՝ Ս.Կարապետյան