Ռուս զբոսաշրջիկների հոսքը 2014 թ.–ին, նախորդ տարվա համեմատ, նվազել է 6 տոկոսով, սակայն այդ նվազումը կարելի է գնահատել որպես չնչին, չորեքշաբթի հայտարարել է ՄԱԿ–ի համաշխարհային տուրիստական կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային։
«Ռուս զբոսաշրջիկների հոսքի կրճատումը 2014 թ.–ին համաշխարհային մասշտաբով չնչին էր և կազմել է ընդամենը 6 տոկոս», – փաստել է Ռիֆային լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է Փրայմը։