Հայաստանի տարածքում, հունիսի 11-ին հյուսիսային շրջաններում, երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հունիսի 11-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +30+32։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+25,
Կոտայքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+25,
Գեղարքունիքում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+25,
Լոռիում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +20+24,
Տավուշում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +23+26,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+25,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +28+31,
Արարատում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +30+33,
Արմավիրում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +30+33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +27+30,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +22+25,
Արցախում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +26+29: