Հասարակություն 

Գողացած դրամապանակը թաքցրել էր գոտկատեղում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 1 հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 28-ամյա Լևոն Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է կանացի դրամապանակ՝ գումարով:

Լևոն Ա.-ն հայտնել է, որ թիվ 65 միկրոավտոբուսի սրահում գողացել է ուղևորուհիներից մեկի դրամապանակը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը գողացել է 30-ամյա Մարինա Մ.-ից:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից