Քաղաքական Միջազգային 

Դոնեցկն ու Լուգանսկը հայտարարել են ՌԴ կազմի մեջ մտնելու ցանկության մասին

Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները հայտնել են Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ցանկության մասին:

RT-ի հաղորդմամբ` ասվում է Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների լիազոր ներկայացուցիչների համատեղ հայտարարության մեջ՝ Դենիս Պուշիլինի և Վլադիսլավ Դայնեգոյի կոնտակտային խմբում:

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը անկասկած Ղրիմը համարում են Ռուսաստանի մաս: Ավելին, մեր հանրապետությունները նույնպես կցանկանային մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ»,- նշված է փաստաթղթում:

Նույն շարքից