Քաղաքական Միջազգային 

Պատժամիջոցներից տուժած ԵՄ երկրները փոխհատուցում չեն ստանա. Քեմերոն

Եվրամիության երկրները, որոնք տուժել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներից, կարող են փոխհատուցման հույս չունենալ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, հայտնում է RIA Novosti-ն:

Քեմերոնը, միաժամանակ, կոչ է արել եվրոպական երկրներին զգույշ լինել փոխհատուցումների հարցում:

«Մեր փաստարկն այստեղ պետք է լինի ոչ այնպիսին, որ մենք փոխհատուցենք ԵՄ առանձին երկրներին հասցված վնասը, սակայն դա մեր ընդհանուր հետաքրքրությունների շրջանակում է»,-ասել է Քեմերոնը Ներկայացուցիչների պալատի նիստում:

Նույն շարքից