ԵՄ ղեկավարությունը մերժել է Հունաստանի ներկայացրած բարեփոխումների նոր պլանը, հաղորդում է The Wall Street Journal պարբերականը:
Փաստաթղթում նշվում է, որ Հունաստանի կառավարության առաջարկները չեն համապատասխանում մասնավորապես բյուջետային ցուցանիշների շուրջ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել նախորդ շաբաթ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հանդիպման ժամանակ:
Հունաստանը պետք է հունիսի վերջին ԱՄՀ-ին վճարի 1.6 միլիարդ եվրո: