ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր թվիթերյան միկրոբլոգում ներկայացրել է լուսանկար Բոստոնում հիվանդասենյակից, որտեղ նա վերականգնվում է ոտքի կոտրվածքից հետո:
«Վիրահատությունից 1 շաբաթ հետո ինձ լավ եմ զգում: Հաջողությամբ խոսել եմ Սյուզան Ռայսի և Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Աշխատանքը շարունակվում է»,- Twitter-ում գրել է Քերին: