Բրիտանական The Huffington Post թերթը հրապարակել է Twitter-ում 100 ամենաազդեցիկ կանանց վարկանշային ցուցակը:
Հաշվի են առնվել ոչ միայն բաժանորդագիրներին, այլև օրական հրապարակումների թիվը և իրենց երկրպագուների հետ փոխազդեցության մակարդակը:
Ըստ The Huffington Post-ի առաջին տեղում Բրիթնի Սփիրսն է, որն իր ընթերցողների հետ անձնական արխիվի լուսանկարներ է կիսում:
Երկրորդ տեղում երգչուհի Արիանա Գրանդեն է, որը 78 000 ռեթվիթ է ունեցել գենդերային անհավասարությունը դատապարտող իր «քարոզով»: Առաջատարների եռյակը եզրափակում է երգչուհի Նիկի Մինաժը:
Twitter-ի ամենաազդեցիկ կանանցից են ճանաչվել նաև Քիմ և Քլոե Քարդաշյանները, Իգգի Ազալիան, Լեդի Գագան, Օփրա Ուինֆրին և այլոք: