Հունիսի 16-ին «Բյուրոկրատ» գրախանութում կնշվի Բլումսդեյը (Բլումի օրը): Այս տոնը ամեն տարի նշվում է հունիսի 16-ին իռլանդացի հայտնի գրող Ջեյմս Ջոյսի երկրպագուների կողմից: Տոնն այդպես է կոչվում Ջոյսի «Ուլիսես» վեպի դուբլինցի հերոս Լեոպոլդ Բլումի անունով, իսկ այն նշվում է հունիսի 16-ին, քանի որ վեպի գործողությունները տեղի են ունենում հենց այդ օրը:
«Ուլիսեսի» հայերեն առաջին հրատարակոթյունը լույս է տեսել Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ և ծանոթագրություններով 2012թ-ին:
Աշխարհի տարբեր անկյուններում գրքասերներն ու երկրպագուները նշում են այս տոնը:
Այս տարի Բլումսդեյը կնշվի նաև «Բյուրոկրատ» գրախանութում՝ նվիրվելով Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսին» և գրքի թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հիշատակին:
Միջոցառման ընթացքում տեղի կունենա մի քանի օր առաջ կազմակերպված գրքերի ֆոտոմրցույթի մրցանակաբաշխությունը: Նվեր-քարտեր կստանան առաջին երեք հաղթողները, իսկ մյուս մասնակիցներին սպասվում են հետաքրքիր անակնկալներ:
Հասցե՝ ք. Երևան, Սարյան 19
Տեղեկությունների համար զանգահարել 010.500.152 և 091.018.098 հեռախոսահամարներով: