«Սպորտը մարդու համար» հարթակի ակտիվիստուհի Էմմա Հյուզն անցած գիշեր ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում, փոխանցում է Ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը:
Հյուզը ակտիվ արշավ է ծավալել «Սպորտը մարդու համար» հարթակի շրջանակներում, որը ստեղծվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության հարցի վրա ուշադրություն հրավիրելու համար:
Հյուզը ստացել է հավատարմագրում՝ հունիսի 12-ին Բաքվում մեկնարկող Եվրոպական խաղերը լուսաբանելու համար, սակայն նրան մերժել են և ձերբակալել են Բաքվի օդանավակայանում:
«Լրագրողները, իրավաբանները, գիտնականները, գրողներն ու ակտիվիստներն այս երկրում հայտնվել են ճաղերից այն կողմ: Երկրի ապագան ևս գտնվում է կալանքի մեջ»,- ասել է լրագրողուհին:
Հյուզը հեռախոսով իր գործընկերներին հայտնել է, որ իրեն ձերբակալել են Ալիևի ռեժիմի հրահանգով և հավանաբար կարտաքսեն։