Հասարակություն 

Ուկրաինան հանվել է վաճառքի. Թափանցիկ պայմաններ, մատչելի գներ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հույս է հայտնել, որ ամերիկյան ու եվրոպական բիզնես գործընկերները կշարունակեն ներդրումներն Ուկրաինայի տնտեսություններ ու բավականին նպաստավոր պայմաններում ձեռք կբերեն երկրի ձեռնարկությունները:

Հուլիսի 13-ին Վաշինգտոնում պլանավորված է անցկացնել ներդրողների ամերիկա- ուկրաինական կոնֆերանսը, որտեղ ամերիկյան բիզնեսմենները որոշում կկայացնեն Ուկրաինայի տնտեսությունում ներդրումներ կատարելու վերաբերյալ:

Արսենի յացենյուկի կարծիքով, հենց դրանից հետո հնարավոր կլինի Արեւմուտքին թափանցիկ պայմաններում վաճառել երկրի ձեռնարկությունները:

Վերջում Յացենյուկն ավելացրել է, որ Ուկրաինան ներկայումս միակ երկիրն է, որ միայնակ դիմագրավում է ռուս օկուպանտներին, ուստի Արեւմուտք պարտավոր է անհրաժեշտ զենք ու զինամթերք ապահովել:

Վերջում նա ավելացրել է, որ դա բխում է ընդհանուր շահերից ու ողջ Եվրոպական մայրցամաքի անվտանգության ապահովման համար:

 

Նույն շարքից