Գլխավոր Մամուլի տեսություն 

Սդղի գյոլի գործով Սուրիկ Խաչատրյանի որդուց բացի՝ մարզպետի այլ ազգականներ էլ են ներգրավված. «Ժողովուրդ»

analitik.am

«Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Մուշեղ և Հարություն Զաքարյան եղբայրների ծեծի փաստի առիթով հարուցված քրեական գործով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուց բացի՝ այլ ազգականներ էլ են անցնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տուժող Զաքարյանները նախորդ օրն այս գործով ձերբակալված Սուրիկ Խաչատրյանի վարորդի՝ Արագած Ղևոնդյանի որդու՝ Դերենիկ Ղևոնդյանի և Սյունիքում հայտնի Յուրկայի (մարզպետի մորաքրոջ թոռն է) անուններից բացի նշել են, որ դեպքին մասնակից են եղել նաև մարզպետի կրտսեր որդին՝ Տրդատ Խաչատրյանը, և Սուրիկ Խաչատրյանի եղբայրը:

Ենթադրվում է, որ խոսքը Սեյրան Խաչատրյանի կամ նույն՝ հանրահայտ Աղալարի մասին է, որի անվան հետ բազմաթիվ քրեական պատմություններ են կապվում: Բայց այն փաստը, որ նրանց անունները գործում առկա են, դեռ չի նշանակում, որ նրանք տեղի ունեցածի համար պատասխանատվության կենթարկվեն: Իսկ թե ով կամ ովքեր կլինեն «քավության նոխազը», ցույց կտա ժամանակը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից