Հասարակություն 

Քաղաքապետը ցավակցել է Կոնստանտին Օրբելյանի հարազատներին

Տարոն Մարգարյանըիր ֆեյբուքյան էջում գրելէ.


«Ցավով տեղեկացա Երևանի պատվավոր քաղաքացի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի մահվան մասին: 

Մաեստրոյի պայծառ ստեղծագործությունները, կենսախինդ մեղեդիները շատ երկար կապրեն մեզանում՝ շարունակելով սիրված մնալ, ինչպես ինքն էր սիրված:
Հայկական ջազային արվեստի հիմքերում կանգնած կոմպոզիտորը հեղինակություն ու փառք բերեց հայկական ու երևանյան ջազին՝ համաշխարհային երաժշտարվեստում ի ցույց դնելով կատարողական ու ստեղծագործական բացառիկ նմուշներ:

Իմ խորը ցավակցությունն եմ հայտնում մեծ արվեստագետի հարազատներին, երկրպագուներին, աշակերտներին և երաժշտաշխարհին»:

Նույն շարքից