Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի որդի կունենան։ Այս մասին հայտնում է US Weekly պարբերականը՝ հղում անելով բազմաթիվ աղբյուրներին։
«Քանյեն Նորիին սիրում է աշխարհում ամենից շատ, սակայն նա շատ էր ուզում որդի՝ ժառանգ ունենալ։ Նա ուրախությունից գլուխը կորցրել է»,- պատմել է ներքին աղբյուրներից մեկը պարբերականին։
«Քիմը միշտ ցանկացել է ունենալ երկու երեխա՝ տղա և աղջիկ»,- հավելել է նա։


