Քաղաքական Միջազգային 

Միխեիլ Սաակաշվիլին Քսենյա Սոբչակի հաղորդմանը հայտնել է՝ Վրաստան վերադառնալու իր պայմանը

Վրաստանի նախկին նախագահ և ներկայիս Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Քսենիա Սոբչակի հաղորդմանը տված հարցազրույցում հայտնել է, թե որ պայմաններում նա կհամաձայնվի վերադառնալ Վրաստան։ Այս մասին հայտնում է Обозреватель-ը։

 

«Կարծում եմ՝ հենց Վրաստանում ընտրություններ լինեն, իսկ դրանք կլինեն 1.5 տարի անց, տեսնենք։ Հենց Վրաստանի ժողովուրդը որոշի, որ ես իրեն պետք եմ։ Ես ինչ-որ դասական քաղաքական գործիչ չեմ, ես գիտեմ՝ ինչ տեսք ունի դա, երբ հարյուր հազարավոր մարդկանց փողոցում չեն կարող կանգնեցնել, երբ ամեն ինչ խաղաղ է, երբ ոստիկանները ծաղիկներ են տալիս ցուցարարներին»,- ասել է Սաակաշվիլին։

 

Միխեիլ Սաակաշվիլին  նաև հայտնել է, եթե Վրաստանի ժողովուրդը ցանկանա իր վերադարձը, ապա ինքը կվերադառնա։

Նույն շարքից