Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած Արդարություն և Զարգացում կուսակցության առաջնորդ, երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր գլխավորած կուսակցությունը պատրաստ է մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը։
Ահմեդ Դավութօղլուն նաև ընդգծել է, որ կոալիցիոն կառավարությունները Թուրքիայի պատմության ընթացքում երբեք չեն հասել հաջողության։
Նա ավելացրել է, որ Թուրքիայի քաղաքացիները ընտրությունների ժամանակ չեն աջակցել կառավարման խորհրդարանական համակարգից նախագահական համակարգին անցնելը, ինչին ձգտում էր երկրի նախագահ Թայիպ Էրդողանն ու իշխող կուսակցությունը։