ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր Twitter-յան էջում հերթական գրառումն է կատարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Ուորլիքը դրանում շնորհակալություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանում ունեցած հանդիպումների համար։
«Ժամանակն է վերադարձ կատարել հրադադարի ռեժիմի պահպանմանն ու շարունակել հակամարտության կարգավորման վերաբերյալ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները»,- գրել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ջեյմս Ուորլիքը Բաքվում մասնակցելու է Եվրոպական խաղերի բացման արարողությանը, որը տեղի է ունենալու հունիսի 12-ին: