Հասարակություն 

«Երևանյան ամառ 2015» ծրագրով հունիսի 11-ի միջոցառումները

Հունիսի 11–ին «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում տեղի կունենան հետևյալ միջոցառումները՝

-ժամը 15։00-18։00 Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահում կամփոփվի «Իմ պատմանական հայրենիք» կերպարվեստի փառատոնը, որին մասնակցել են Երևան քաղաքի արվեստի դպրոցների սաները:

ժամը 19:00 Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների ամենամյա 8-րդ մրցույթ-փառատոնի ամփոփիչ համերգը:

Կներկայացվի տարվա հայտնություն անվանակարգում հաղթողը, ինչպես նաև կորոշվի Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 2015թ. լավագույն տասնյակը։ Համերգին ելույթ կունենան Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների ստուգատես մրցույթի տարբեր անվանակարգերում ներկայացված շնորհալի երեխաները։

Նույն շարքից