Հասարակություն 

Ողբերգական դեպք՝ Երևանում. 12-ամյա աղջնակը կարուսելից վայր է ընկել ու մահացել. Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` այսօր հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ռոմանոս Մելիքյան փողոց, որտեղից հիվանդանոց է տեղափոխել մի երեխայի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ցավոք, երեխան հիվանդանոցի ճանապահին մահացել է: shamshyan.com-ի տեղեկություններով` երեխայի տվյալներն են` 12-ամյա Լիլիթ Սերգեյի Համբարձումյան, ով բնակվում էր Ռոմանոս Մելիքյան փողոցի թիվ 9 տանը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Նույն շարքից