Հասարակություն 

Տարոն Մարգարյանը հանդիպել է Էրեբունու կուսակցականների հետ

analitik.am

Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Էրեբունի տարածքային գրասենյակում տեղի ունեցավ շուրջ 20 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ ՀՀԿ Էրեբունի տարածքային կազմակերպության նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում ՀՀԿ Էրեբունի տարածքային կազմակերպության նախագահ վերընտրվեց Արմեն Հարությունյանը, իսկ նախագահի տեղակալներ՝ Հարություն Սարգսյանը և Արման Մադաթյանը:

Նույն շարքից