Կորեացի բժիշկները նպաստել են MERS կորոնավիրուսի տարածմանը, քանի որ ծանոթ չեն եղել այդ վիրուսին։ Այս մասին հայտնում է Բի-Բի-Սի-ին՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցին:
Բացի այդ, Սեուլի հիվանդանոցների շատ հիվանդասենյակներ լեփլեցուն են եղել, ինչն արագացրել է համաճարակի տարածումը:
Հարավային Կորեայի առողջապահության նախարարության տվյալներով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 138-ի, 14 մարդ արդեն մահացել է: