Սպորտ գլխավոր 

Ռոման Ամոյանը Բաքվում առաջին հաղթանակն է գրանցել

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ընթացքում Հայաստանն առաջին հաղթանակն է գրանցել։

Այդ մասին հայտնել է Եվրոպական խաղերում հայկական պատվիրակության խոսնակ Կարեն Գիլոյանը։

amoyan.thumb«Ընդունեք շնորհավորանքներս: Առաջին հաղթանակն ունենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գիլոյանն ու լուսանկար հրապարակել։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 59 կգ քաշային կարգի պայքարում Ռոման Ամոյանն իր առաջին մենամարտում 6:0 հաշվով հաղթել է պորտուգալացի Ժոաու Կարվալյուին:

Կարեն Գիլոյանը նաև տեղեկացնում է, որ Ամոյանի հաջորդ մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանը։

Նույն շարքից