Հասարակություն 

Տարոն Մարգարյանը շնորհավորել է բուժքույրերին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է բուժքույրերին՝  մասնագիտական  տոնի կապակցությամբ.

 

«Հարգելի՛ բուժքույրեր,

 

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ։

Մաղթում առողջություն, համբերություն ամենօրյա ծանր և պատասխանատու աշխատանքում։

Ձեր համեստ, բայց անչափ կարևոր ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ հազարավոր կյանքեր են փրկվել:

Վստահ եմ, որ անկախ ամեն ինչից, ժամանակավոր դժվարություններից ու առօրյա հոգսերից՝ դուք այսուհետ նույնպես սիրով ու նվիրումով եք իրականացնելու ձեր աստվածահաճո առաքելությունը:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն բոլորիդ ընտանիքներին:

Եղեք առողջ և երջանիկ»։

 

Նույն շարքից