Միջազգային Քաղաքական 

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպել են Բաքվում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողնաը հանդիպել են Բաքվում։ Հայտնի է, որ նրանց բանակցություններն անցել են փակ ռեժիմով:

ՌԴ կողմից հանդիպմանը մասնակցել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

Լուսանկարվելու ժամանակ Էրդողանը նշել է, որ Եվրամիության երկրինեց ոչ մեկի ղեկավարները չեն ժամանել Բաքու:

Ինչպես հայտնի է, Անկարայի և Մոսկվայի հարաբերություններում որոշակի լարվածություն գրանցվեց Հայոց ցեղասպանության մասին Պուտինի հայտարարությունից և Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելուց հետո։

Նույն շարքից