Հասարակություն 

Նա իր մնայուն տեղն է նվաճել հայ թատրոնի մեծերի շարքում. Տարոն Մարգարյան

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում ցավակցել է Սվետլանա Գրիգորյանի հարազատներին.

 

«Ցավով տեղեկացա հայ բեմարվեստի տաղանդավոր վարպետներից մեկի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի մահվան մասին:

Լինելով հայ կատակերգական դպրոցի նշանավոր ներկայացուցիչ, հարյուրից ավելի խաղացած դերերով, նա իր մնայուն տեղն է նվաճել հայ թատրոնի մեծերի շարքում: Երաժշտական կոմեդիայի թատրոնում Սվետլանա Գրիգորյանը ցուցադրեց իր ողջ տաղանդն ու հմայքը՝ տիրելով հանդիսատեսի հոգուն ու սրտին՝ դառնալով սիրելի ու հարազատ։ 
Հիրավի, մեծ ու ցավալի կորուստ է:

Նրա կենսախինդ, վառ կերպարը երկար կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ, իսկ թատերարվեստում նրա տեղը՝ թափուր:
Ցավակցում եմ սիրված դերասանուհու հարազատներին ու բազմահազար երկրպագուներին:»

Նույն շարքից